Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | |
---|---|
Տեսակ | նախարարություն |
Երկիր | Հայաստան |
Հապավում | ԱՍՀՆ |
Ստեղծման թվական | 1990 |
Շտաբակայան | Երևան, Հայաստան |
Պատասխանատու նախարար | Նարեկ Մկրտչյան |
Կայք | mlsa.am |
Հայաստանի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում Հայաստանի կառավարության քաղաքականությունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին Հայաստանի սոցիալական ապահովության մինիստրությունը վերակազմավորվեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության։
1995 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո նախագահի հրամանագրով փոփոխություն կատարվեց կառավարության կառուցվածքում. կառույցը վերակազմավորվեց սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերով նախարարության։
1996 թվականին Հայաստանի Նախագահի հրամանագրով կառավարության կառուցվածքի նոր փոփոխություն տեղի ունեցավ. 1996 թվականի նոյեմբերի 8-ին նախարարությունը վերակազմավորվեց սոցիալական ապահովության նախարարության։
2000 թվականի փետրվարի 28-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նախարարությունը միաձուլման ճանապարհով վերակազմավորվեց Հայաստանի առողջապահության և սոցիալական ապահովության նախարարության։
Ընդհանուր տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախարար
Տեղակալներ՝
- Դավիթ Խաչատրյան
- Աննա Ժամակոչյան
- Տաթևիկ Ստեփանյան
- Ռուբեն Սարգսյան
Նախկին նախարարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աշոտ Եսայան-Անկուսակցական
- Ռաֆայել Բագոյան-Անկուսակցական
- Հրանուշ Հակոբյան-ՀՀԿ
- Գագիկ Եգանյան-Անկուսակցական
- Ռազմիկ Մարտիրոսյան-ՀՀԿ
- Աղվան Վարդանյան-ՀՅԴ
- Արսեն Համբարձումյան-ՀՅԴ
- Գևորգ Պետրոսյան-ԲՀԿ
- Մխիթար Մնացականյան-ԲՀԿ
- Արթուր Գրիգորյան-ԲՀԿ
- Արտեմ Ասատրյան-ՀՀԿ
- Մանե Թանդիլյան-ԼՀԿ
- Զարուհի Բաթոյան-Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն
- Մեսրոպ Առաքելյան-Առաքելություն կուսակցություն